Հայաստանը ԲՌԻԿՍ-ին անդամակցելու հարց այս պահին չի քննարկում․ Մհեր Գրիգորյան
Հայաստանը կմասնակցի Կազանում հոկտեմբերի 22-24-ին նախատեսված ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, բայց այս փուլում չի քննարկվում կազմակերպության անդամ դառնալու հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ո՛չ, ո՛չ, այս փուլում՝ ոչ»,- պատասխանեց փոխվարչապետը լրագրողի այն հարցին, թե BRICS-ին անդամակցության հայտ քննարկվո՞ւմ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ՀՀ կառավարությունից հաստատել էին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին։

