Ընտրողների 50,12% – ը դեմ է, որ Մոլդովան դառնա Եվրամիության անդամ

Քվեաթերթիկների 98,02%–ը մշակելուց հետո պարզ է դարձել` ընտրողների 50,12% – ը դեմ է, որ Մոլդովան դառնա Եվրամիության անդամ, 49,88%-ը` կողմ։

Միաժամանակ Մոլդովան ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիների համար (500 հազար մարզ) հատկացրել է ընդամենը 2 տեղամաս և 10 հազար քվեաթերթիկ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ինչ-որ քրեական խմբավորումներ օտարերկրյա պետությունների հետ համատեղ իբր 300 հազար քվե են գնել։ Այսպես է նա բացատրել հոկտեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի քվեարկության արդյունքները։