Երևանի և Բաքվի՝ ԲՐԻԿՍ-ին միացումը կարող է դրական ազդել հարաբերությունների կարգավորման վրա․ ՌԴ դեսպան
Երևանի և Բաքվի՝ ԲՐԻԿՍ-ին ապագայում հնարավոր միացումը կարող է դրական անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ -ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», – հայտարարել է դեսպանը։

