Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենա շփվելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անձամբ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին միավորման XVI գագաթնաժողովի շրջանակում Կազանում, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ կապերի արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և օրակարգով՝ կախված կլինի միջազգային այդ համաժողովի ծրագրից, որը բավական հարուստ է լինելու»,- նշել է Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են ռուս-հայկական շփումներ Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։

