Գռոզնիում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Գրոզնիի լցակայաններից մեկում տեղի է ունեցել գազի ցիստեռնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Կա 4 զոհ, որից երկուսն անչափահաս են։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։
ԱԻՆ–ից հայտնում են որ տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:

«Գրոզնիում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մարում են բենզալցակայանում բռնկված հրդեհը։ Մուհամեդ Ալի պողոտայում տեղի է ունեցել գազով ցիստեռնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ»,– ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: