Փաշինյանը «Զվարթնոցում» ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանի ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ու ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին:
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»:
Հիշեցնենք, որ նախկինում օդանավակայանում ծառայություն իրականացնում էին նաև ռուս սահմանապահները։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին:

