Ստիպեք ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին, Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում ՀՀ-ի հետ. Վարդան Օսկանյան
«Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին». «Newsweek» ամերիկյան պարբերականում հրապարակվել է Վարդան Օսկանյանի հոդվածը՝ COP 29-ին ընդառաջ. «Ժամանակը կարճ է. ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ժողովրդավարական կազմակերպությունները պետք է առաջնորդություն ստանձնեն՝ օգտագործելով COP 29-ը որպես լծակ՝ պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին:
Ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է։ Այսպիսով, որպես 1998-2008 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար, որը տասնամյակներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ վարելով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ, աշխարհին կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շտկելու իր ուղին: Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում իր հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ:
Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր Արցախի նախկին ղեկավարությանը՝ քաղբանտարկյալների, որոնց պատանդառել է մեկ տարի առաջ»,- հոդվածում նշել է Վարդան Օսկանյանը:

