ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկում է սահմանափակել Իրանի վրա հարձակման մասշտաբները․ Bloomberg

ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկում է սահմանափակել Իրանին պատասխան հարվածի մասշտաբները՝ Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու դիմաց, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները կարող են «փլուզել էներգետիկ շուկաները»:

«(ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի թիմը պնդում է, որ Իսրայելը սահմանափակի Իրանի դեմ իր պատասխան գործողությունները։ ԱՄՆ-ն առաջարկում է այլընտրանքներ, ինչպիսիք են տնտեսական պատժամիջոցների նոր փուլը»,- ասվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ։ Իսրայելական բանակը հայտնում է, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնցից շատերը որսացել են։

Սոցիալական ցանցերում տեսանյութերը ֆիքսել են Իսրայելի տարբեր շրջաններում արկերի ընկնելու հետևանքները։ Գնդակոծության հետևանքով, ըստ իսրայելական իշխանությունների, երկրի քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են Հորդանան գետի արևմտյան ափին մեկ մարդու մահվան մասին, ենթադրաբար Գազայի հատվածից։