Իրանը հայտարարել է իսրայելական F-35 կործանիչներ ոչնչացնելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարին հաստատել է՝ Իրանը իսրայելական F-35 կործանիչներ է ոչնչացրել։
«Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ․ դա մեր երկրի զինված ուժերի պաշտպանական հնարավորությունների միայն մի փոքր մասն էր», – նրա խոսքը մեջբերում է Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Իսրայելին ուղղված վերջին հրթիռային հարվածը Իրանում անվանել են «Ճշմարիտ խոստում-2» գործողություն՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իսրայելական գնդակոծության։

