Հրմշտոց, իրարանցում․ոստիկանները խլեցին Փաշինյանի խրտվիլակը (տեսանյութ)

Նշենք, որ այսօր Բագրատ Սրբազանն իր համախոհների հետ բողոքի ակցիա է իրականացնում Գլխավոր դատախազության մոտ: «Պահանջում ենք, որ Գլխավոր դատախազը վար իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացների վերաբերյալ, որոնք իրենք իսկ սկսել են։ Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- ասել է Բագրատ Սրբազանը։