Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության հետ:
Վելիևը բանակցությունների ժամանակ ասել է, որ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը և Հայաստանի զինումը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից, ակտիվացնում են «ռևանշիստական ուժերին», խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար և բարդացնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը:

