Տարեվերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի․Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։

Այս մասին ՌԴ նախագահը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

«Անցած տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- հավելել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի։