2023-ի համեմատ ամուսնությունները և ծնունդները նվազել են, մահերը և ամուսնալուծությունները՝ ավելացել

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-օգոստոսին հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

Ըստ այդմ, այդ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 21 876 երեխա, ինչը 1675-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (23 551):

Այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 17 217 մարդ, ինչը 815-ով ավելի է 2023-ի ցուցանիշից (16401):

Վիճակը մխիթարական չէ նաև ամուսնությունների ու ամուսնալուծությունների ցուցանիշների առումով:

Այսպես, 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել է 10 405 ամուսնություն (2023-ին՝ 10 691, այսինքն 286-ով պակաս) և  3041 ամուսնալուծություն (2023-ին՝ 2 949, այսինքն

92-ով ավելի):

2024-ի 8 ամիսների արդյունքներով՝ սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 169 հազար 964 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 3 մլն 168 հազար 452 մարդ: Կենսունակության գործակիցը կազմել է 127.1 տոկոս: