Ավինյանը աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- հայտնել է նա։

