Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառը «Շինվեկտոր»–ի կողմից մալուխները կտրելն է եղել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11:05-ից 12:00, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից Մարզահամերգային համալիրը սնող երկու մալուխների վնասումն է: Այս պահին «ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հայտարարությամբ հանդես կգանք ավելի ուշ»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։