Խաղաղ հավաքին ընդառաջ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի․ պատգամավոր
Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ ու ՆԳՆ ոստիկանության հայտարարություններին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Կարծում եմ՝ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։
Կարծում եմ՝ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։ Այսօր՝ 18։30-ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։

