ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերին տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին
ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Նա նշել է, որ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա` ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

