Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու

Գրիգորի Մինասյանի ընկեր, գործընկեր Կարեն Անդրեասյանը, որ զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը, չի հեռանա։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,-հայտնել է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։