Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը։

Այսօր կայանալու է լիագումար նիստը, Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստը նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։

Նախօրեին Երևանում տեղի են ունեցել նիստեր պանելային քննարկումների ձևաչափով։ Բանավեճերի մասնակիցները քննարկել են ենթակառուցվածքի և գյուղատնտեսության լոգիստիկայի վերաբերյալ հարցեր, իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրային հարթակները, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի տեխնիկական կարգավորումը, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հեռանկարները և առավելությունները։