Իսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան

Իսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան։
Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանին սահմանակից երեք բնակավայրերի տարածաշրջանը, մուտքը այնտեղ խստիվ արգելվում է:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լիբանանյան բանակը շուրջ 5 կիլոմետր նահանջել է։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկը։ Իսրայելը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ սահմանափակ գործողություններ է իրականացնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: