Իսրայելը հայտարարել է «Հըզբոլահի» առաջնորդ Նասրալահի ոչնչացման մասին
Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հըզոլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը սպանվել է նախօրեին Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա թիրախային ավիահարվածի հետևանքով։
«Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է «Հըզբոլահ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալահին և նրա հիմնադիրներից մեկին, ինչպես նաև «Հըզբոլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և այլ հրամանատարների»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, նշվում է հաղորդագրությունում։

