Ադրբեջանական կողմը փորձել է համոզել հայկական ծագում ունեցող բնակիչներին չլքել Ղարաբաղը. Հաջիզադեն
Ադրբեջանական կողմը փորձել է համոզել հայկական ծագում ունեցող բնակիչներին չլքել Ղարաբաղը, իրենք են այդ որոշումը կայացրել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Հիմա խաղաղության ժամանակն է, և ես հուսով եմ, որ Հայաստանը կպատասխանի Ադրբեջանի բարի կամքին և կհրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից ոչ միայն խոսքով, այլև գործով»,- ասել է նա։

