Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ հանդիպումը կայանալու է Թուրքական տանը։
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել։
Հանդիպումից մանրամասներ, սակայն, առայժմ չեն փոխանցվում։

