Ղազարավանի միանձնուհիները վերաօծումից առաջ վերջնական մաքրել են նորոգված Մայր Տաճարը

Շինարարական աղբից Տաճարն արդեն մաքրվել է: Վերջնական մաքրությունը վստահվել է Ղազարավանի միանձնուհիներին: Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ Մայր Աթոռի ամբողջ միաբանական դասը ներգրավված է ընթացիկ աշխատանքներին՝ Մյուռոնօրհնության և Տաճարի բացման արարողությունները հավուր պատշաճի իրականացնելու համար: