Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց ՄԱԿ-ում Փաշինյանի հայտնությունից՝ իմանալով՝ «ապագա կա´»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ն, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով որ «ապագա կա´»:

Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:

Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.

– «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ աշխարհի համար:

– Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:

– Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:

– Ինչ լինում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:

– Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, եւ Խոսքը Աստված էր:

– Հետեւաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը եւ ապացուցել այն:

Ժողովուրդ ջան, կարճ ասած` աննախադեպ ք…-ի մեջ ենք»: