ՍԴ-ում ավարտվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը

Սահմանադրական դատարանում ավարտվել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։ Այս մասին տեղեկացրել են ՍԴ հանրային կապերի բաժնից։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: