Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Կրոզետոն Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX-2024 ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։

Այցի ընթացքում Կրոզետոն հանդիպումներ կունենա ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ։