Իսրայելական բանակը հայտնել է Բեյրութում թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) թիրախային հարված է հասցրել Բեյրութում գտնվող օբյեկտների։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելական բանակը թիրախային հարված է հասցրել Բեյրութին: Մանրամասները՝ ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Տուժել են գյուղեր և շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունն արդեն կոչ է արել ՄԱԿ-ին միջամտել և հարթել իրավիճակը։