Այաթոլլա Խամենեին ներում է շնորհել և կրճատել ազատազրկման ժամկետները շուրջ 3 000 բանտարկյալի համար
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Մոհամմադ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնորհել և կրճատել ազատազրկման ժամկետները շուրջ 3 000 բանտարկյալների համար։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:
Խոսքը 2 870 կալանավորների մասին է, որոնց վճիռները կայացվել են ընդհանուր, հեղափոխական, տնտեսական դատարաններում, ինչպես նաև ռազմական տրիբունալներում:

