Հիմնավոր փաստերով կարելի է խոսել, որ Խորհրդային Ադրբեջանում մոտ կես միլիոն հայ է ապրել, որոնք ենթարկվել են էթնիկ զտման. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Սա ադրբեջանական «Baku.tv» քարոզչական ալիքի հրապարակումն է։ Այստեղ խոսում են արդեն մեկ միլիոն ադրբեջանցիների՝ Հայաստան, կամ ինչպես իրենք են ասում իրենց «պատմական հայրենիք»։ Սա ուղղակի քարոզչություն չէ, սա հստակ քաղաքական կուրս է, որը ներկայումս որդեգրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Այս թվերը որևէ հիմնավորում չունեն, բայց հստակ հիմնավոր փաստերով կարելի է խոսել, որ Խորհրդային Ադրբեջանում մոտ կես միլիոն հայ է ապրել, ովքեր ենթարկվել են էթնիկ զտման։ Հստակ փաստերով կարելի է ցույց տալ, թե ինչ խտրական ու հայատյաց քաղաքականություն է վարել Ադրբեջանը հայերի նկատմամբ թե՛ Նախիջևանում, թե՛ Արցախում խորհրդային տարիներին։ Հստակ փաստերով կարելի է ցույց տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, բայց դա անելու փոխարեն իշխանությունները զբաղված են Բաքվի նպատակները թաքցնելով՝ դրանով իսկ փաստացի անուղղակի, երբեմն էլ շատ ուղղակի աջակցելով դրանց իրագործմանը»։

