Մենք երկու բան ենք արագ անում՝ մեկն ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում. Փաշինյան

Մենք պետք է ունենանք ստանդարտներ՝ սկսած արտաքին տեսքի ստանդարտներից՝ շարունակած արագության ստանդարտով: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրում բոլորս արագության հետ խնդիր ունենք, երկու բան ենք արագ անում՝ մեկ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում,- Փաշինյանը։- Մնացած ամեն ինչը դանդաղ է, դանդաղ ենք շարժվում: Մենք ևս՝ որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում, մենք բոլորս ենք դանդաղ շարժվում, դանդաղ ենք մտածում: Այդ երկու բանից բացի, մնացած ամեն ինչն անում ենք ահավոր դանդաղ»:

Նա ասաց, որ քրեական վարույթները, դատավարություններն էլ են դանդաղ իրականացվում։

«Որոշումները կայացնելու մեր գործողություններն էլ են դանդաղ, իրադրությունը վերլուծելու և հասկանալու հմտությունն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ է դանդաղ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով որ փրկրարարներն էլ են դանդաղ, քանի որ «կռանտը» բացելն էլ է դանդաղ, բայց կյանքեր կարող են փրկել։

«Մենք ժամանակակից աշխարհից հետ ենք մնում, որովհետև դանդաղ ենք, մեր վազքն էլ, քայլքն էլ, ամեն ինչն էլ դանդաղ է»,- ասաց Փաշինյանը։