Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել էր Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ընթացքում

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել էր։

Տեսախցիկները ֆիքսել են, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ննջում է Թովմասյանի պաշտպանական ճառի ընթացքում:

Թովմասյանն ու նրա պաշտպան Արամ Օրբելյանը նրան արթնացնելով՝ առաջարկել են մի քանի րոպե ընդմիջում հայտարարել։ Սակայն դատավորը պնդել է, որ պատրաստվում է ընդմիջում հայտարարել ժամը 14։00-ին։