Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Կիևում են
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հետ միասին ժամանել է Կիև։ Վերջին տարիներին սա դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների առաջին նման համատեղ այցն է, փոխանցում է Reuters-ը։
Բլինքենը նախատեսում է ծանոթանալ մարտադաշտում տիրող իրավիճակին և քննարկել Ուկրաինայի կարիքները առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Կիևում զրույց կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության առաջարկները խթանելու շուրջ։ Սպասվում է, որ Բլինքենը և Լեմին կհանդիպեն Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների հետ:

