Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով
Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու համար հավաքագրվել ու համադրվել են քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Երևանը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, և հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը:

