Նոյեմբերի 10-ից Եվրամիությունը Շենգենյան գոտու համար գործարկում է սահմանի հատման նոր համակարգ

Նոյեմբերի 10-ից Եվրամիությունը Շենգենյան գոտու համար գործարկում է սահմանի հատման նոր համակարգ։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

EES-ը թվային անձնական տվյալների հավաքագրման ավտոմատացված համակարգ է, որը կվերցնեն ԵՄ անդամ չհանդիսացող բոլոր քաղաքացիները՝ անկախ այն բանից, թե նրանց վիզա է պե՞տք Շենգեն մտնելիս՝ բացի երկարաժամկետ վիզաներ և կացության թույլտվություններ ունեցողներից (վերջին կատեգորիան ներառում է ուկրաինացիներին, որոնք արդեն ապաստան են ստացել Եվրոպայում):

Հատուկ տերմինալը կփոխարինի անձնագրերում ձեռքով դրոշմելուն։ Այն գործելու է ԵՄ արտաքին սահմանների ամբողջ երկայնքով, բացառությամբ Կիպրոսի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի:

Համակարգի գործարկումը նախատեսված էր 2022 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել էր։