Անուշ Գինոսյանը և Անույշ Խուդավերդյանը ևս զրկվեցին մանդատից
Երևանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները՝ բացակայությունների հիմքով:
Ընդդիմության մի մասը բոյկոտեց և չմասնակցեց քվեարկությանը։
Ավելի վաղ վաղաժամկետ դադարեցվել էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։