Թուրքիայի պաշտպանության նախարարը Վրաստանում է
Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կառավարության նիստից հետո մեկնել է Վրաստան: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:
Թուրքիայի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյուլերն այնտեղ է՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ նիստին:
Օրակարգի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

