Գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ. Ալեն Սիմոնյան

«Գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ այդ հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը ՌԴ-ն և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում. «Արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայմանագրից իրենց ստորագրությունը հետ են կանչել, թե չէ։ Այս հարցը շատ կարևոր է»: