Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը․ «Լենտա․ռու»

Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Լենտառու»ն՝ վկայակոչելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի տվյալները։

«Հռչակագրին միացել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Բացակայում է Երևանի ստորագրությունը, որը եղել է փաստաթղթի նախագծում»,-նշված է հրապարակման մեջ։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: