Զինված հակամարտության ժամանակ ատոմակայանները չեն կարող լեգիտիմ թիրախ լինել. Գրոսի
Ատոմային էլեկտրակայանները չեն կարող օրինական ռազմական թիրախ լինել զինված հակամարտության ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Ես դա ասել եմ Զապորոժիեում, ասել եմ Կիևում, ասում եմ հիմա՝ Կալինինգրադում։ Ատոմակայանները երբեք չեն կարող լեգիտիմ թիրախ լինել զինված հակամարտության ժամանակ»,- ասել է նա։
Գրոսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն միջոցներ է ձեռնարկում՝ խուսափելու կողմերի համար անընդունելի իրավիճակներից։

