ԱԺ-ում ՔՊ խմբակցության նիստ է տեղի ունեցել

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Այդ մասին հայտնում են կուսակցությունից։

Քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցերին: