Զելենսկին 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենքներ, հայտնում է Գերագույն ռադան։

Ուկրաինայի քաղաքները կսկսեն նախապատրաստել շրջանաձև պաշտպանության։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Փաստաթուղթը նախատեսում է ինժեներական արգելապատնեշների և պաշտպանական բնագծերի համակարգի ստեղծում՝ այն դեպքերի համար, երբ մարտական գործողությունների գիծը կմոտենա քաղաքներին։