Սեպտեմբերի 7-ին Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում երթևեկությունը կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի»: