Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Փաշինյանի մակարդակով. Խանդանյան
Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։
«Մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ անդամակցել, և նաև՝ Հայաստանը BRICS-ի անդամ մի շարք երկրների հետ ունի շատ բազմաբնույթ հարաբերություններ։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ն BRICS-ի կանոնադրության համաձայն մասնակցում է դիտորդի՞, թե հրավիրյալի կարգավիճակով։ Այստեղ որևէ ինտրիգ չէի փորձի գտնել»,- ասել է նա ։

