Կանխատեսելի էր, որովհետև կարծում ենք, որ պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը․ Սրբազանի փաստաբան

Բագրատ Սրբազանի` ընդդեմ ապատեղեկատվության տարածման հայցով դատական նիստը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պետք է ծանոթանա նյութի գործերին, քանի որ նոր է ներգրավվել։

«Վարքագիծը կանխատեսելի էր, որովհետև կարծում ենք, որ պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հանրային հետաքրքրությունը հարցի նկատմամբ մարի»,- ասաց փաստաբան Աննա Փիլոսյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։