Գազայում հրադադար հաստատելու ելքն այժմ կախված է ոչ միայն ՀԱՄԱՍ-ից, այլև Իսրայելից․Բլինքեն

Գազայում հրադադար հաստատելու ելքն այժմ կախված է ոչ միայն ՀԱՄԱՍ-ից, այլև Իսրայելից, ԱՄՆ-ն հույս ունի վերջնական պատասխան ստանալ առաջիկա օրերին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին ինձ թվում է, որ երկու կողմերը պետք է համաձայնեցնեն այդ մնացած հարցերը, և մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում առաջին հերթին մեր գործընկերների՝ Եգիպտոսի և Կատարի հետ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում վրա է Վաշինգտոնը դնում հրադադարի հասնելու հիմնական պատասխանատվությունը:

Եվ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին մենք կկիսվենք Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ մեր մտքերով, մենք երեքով կքննարկենք, թե ինչպես լուծել չլուծված մնացած հարցերը», – հավելել է Բլինքենը։