Թուրքիայի ղեկավարության մտադրությունը ԲՐԻԿՍ-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ է․Լավրով

Թուրքիայի ղեկավարության մտադրությունները ԲՐԻԿՍ-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ են, եթե երկրի իշխանությունները համապատասխան հայտարարություններ անեն, РБК մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիարժեք մասնակցության հայտ է ներկայացրել, և այն այժմ քննարկման փուլում է։

«Ես ելնում եմ նրանից, որ երբ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ կոնկրետ քայլ է անում, դա հիմնված է լուրջ մտադրությունների վրա»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի մտադրությունների հնարավոր լրջության մասին հարցին։