ԱԺ-ի մոտ «Զարյա 3»-ի կիրառման մասին ՄԻՊ-ի հարցադրմանը ՆԳՆ-ից պատասխանել են

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվել են, թե ՆԳՆ-ից ՄԻՊ-ին պատասխանե՞լ են հունիսի 12-ին ԱԺ մոտ կիրառած պայթուցիկների մասին հարցադրմանը, մասնավորապես «Զարյա 3» կիրառե՞լ են, թե ոչ։

«Հունիսի 12-ի դեպքերից հետ կապված բոլոր հարցադրումներին ՆԳՆ-ն որոշակի պատասխաններ ուղարկել է։ Միաժամանակ տեղեկատվության հետ կապված հատուկ նախազգուշացում կա, որ դրանց որոշ մաս նախաքննական գաղտնիք է,-ասել է Պաշտպանը։

Նա նաև նշել է, թե «պատկան մարմիններին կոմունիկացրել է, որ հանրային հետաքրքրություն ներկայացող հարց է, մարդկանց վրա է կոնկրետ ազդեցություն ունեցել, առնվազն այն չափով, որ չափով թույլատրելի է, պետք է հասանելի դառնա հասարակությանը»։