Արագածոտնում հարձակման է ենթարկվել «Միցուբիշի»-ն, որի մեջ է եղել դաշնակահար Տիգրան Համասյանը․ shamshyan
Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:
Նշված ավտոմեքենայում է եղել ճանաչված կոմպոզիտոր, դաշնակահար Տիգրան Համասյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղաս Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաևոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

