Կազանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները՝ անվտանգության նպատակով

Կազանի օդանավակայանը օգոստոսի 28-ի առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիա»-ն:

«Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքների ընդունումն ու մեկնումը»,- հայտնել են գերատեսչությունից։

Անձնակազմը, ավիակարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր նախազգուշական միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար՝ ընդգծելով, որ դա իրենց առաջնահերթությունն է։

Սահմանափակումների պաշտոնական պատճառները չեն նշվում։ Սակայն Baza-ն հայտնում է, որ դա պայմանավորված է ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքով։